տուն Մամուլ «Փաստ». Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար

«Փաստ». Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար

70
0

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան էլ վարչապետը հայտարարում է, որ ամենատարբեր ոլորտներում վերացվում են մոնոպոլիաները եւ ցանկացած մարդ ցանկացած ապրանք կարող է ներկրել ու վաճառել, միեւնույն է՝ ներկրողների միջեւ պայքար է գնում հանուն մոնոպոլիայի:

Շուրջ վեց ամիս է վերեւներում «տանիք» ունեցող` Երեւանի երկու քրեական հեղինակություններ դուրս են եկել միմյանց դեմ՝ մասնագիտացված տախտակի ներկրման շուկայում մոնոպոլիա ձեռք բերելու համար: Խոսքը հատուկ նշանակության փայտի մասին է: Ո՞վ կհաղթի, վերեւներում ո՞ւմ տանիքն է ավելի «ապահով» ու ուժեղ, պարզ չէ:

Առայժմ մաքսային կառույցները ոչ մեկի կողմը չեն բռնում: Սրա միակ ելքը երրորդ, չորրորդ ներկրողներ ներգրավելն է, թե չէ՝ երկուսն էլ իրար «կուտեն»:

Իշխանությունները պետք է կողքից «թամաշա» չանեն, այլ կոնկրետ միջոցներ ձեռնարկեն:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում