«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:
Ըստ փորձագետների, Ղարամյանի նշանակումը յուրահատուկ շարունակությունն էր վերջին մի քանի նշանակումների, որոնք տեղի ունեցան Արցախում. հիշեցնենք, որ Լեւոն Մնացականյանը օրեր առաջ նշանակվել էր Արցախի ոստիկանապետ, իսկ Միքայել Արզումանյանը՝ ՊԲ հրամանատարի տեղակալ:
Միանշանակ կարող ենք փաստել, որ այս նշանակումը ենթադրում է անվտանգության ամրապնդման մի քանի անգամ բարձրացում: Ակնհայտ է նաեւ, որ քանզի ՀՀ-ն եւ Արցախը անվտանգության մեկ ընդհանուր համակարգում են, Արցախում այս բլոկի ուժեղացումը նշանակում է նաեւ ՀՀ անվտանգության հզորացում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: