տուն Լուրեր Փաշինյանի տեղը խորհրդարանում է, իսկ ես դառնալու եմ քաղաքապետ. Փոստանջյան

Փաշինյանի տեղը խորհրդարանում է, իսկ ես դառնալու եմ քաղաքապետ. Փոստանջյան

126
0

timthumb (1)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն իր քարոզարշավը սկսել էր արտոերթով, իսկ երթի կանգառը Սարի թաղն էր, որտեղ քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն շրջեց թաղամասի տներով և հանդիպեց բնակիչների հետ:

Սարի թաղում Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք գնում են քաղաքապետարանը գրավելու. «Գնում ենք քաղաքապետարանը գրավելու, մեծամասնություն ենք կազմելու և, իհարկե, տապալելու ենք Հանրապետականին: Եվ այնտեղ արդեն համագործակցությունը եթե հնարավոր լինի մեր ծրագրերի, մեր սկզբունքների, մեր գաղափարախոսության շուրջ, ապա մենք կանենք»:

Անդրադառնալով մրցակից մյուս ուժի` «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, Փոստանջյանն ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանն այս պահին պատգամավոր է, և նրա տեղը խորհրդարանում է, նա պահանջված է խորհրդարանում: Ես դառնալու եմ քաղաքապետ և սկսում եմ ազատագրումը Երևանից»:

Փոստանջյանը նաև հավելեց, որ եթե կան իրենց միանալ ցանկացողներ, իրենք մեծ սիրով կընդունեն նրանց: