տուն Լուրեր Փաշինյանի կինը կքննադատի նաև իր ամուսնուն սխալ որոշում կայացնելիս

Փաշինյանի կինը կքննադատի նաև իր ամուսնուն սխալ որոշում կայացնելիս

77
0

ՀՀ վարչապետի կինը` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը, այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիս հաղորդման հյուրն էր: Օգտատերերից մեկի հարցն այս էր՝ եթե Փաշինյանը սխալ որոշում կայացնի, կքննադատի՞ Աննա Հակոբյանը նրան «Հայկական ժամանակ» թերթում: «Մեր թերթը կքննադատի բոլորին, եթե քննադատության հիմքեր տեսնի, այդ թվում՝ վարչապետին»:

Աննա Հակոբյանը կշարունակի՞ լինել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը: «Ամեն ինչից առաջ ես լրագրող եմ: Մամուլն էլ կարևոր օղակ է իշխանությանը վերահսկելու համար: Այդ օղակը կօգնի նաև ինձ նոր կարգավիճակում»,- ասաց տիկին Հակոբյանը:

Ի՞նչ փոխվեց հեղափոխությունից հետո Աննա Հակոբյանի կյանքում: «Միակ փոփոխությունը տունն է, որը փոխվել է»,- պատասխանեց վարչապետի կինը:

Հարցին, թե ովքե՞ր են  Փաշինյանի հարեւանները պետական առանձնատանը, Աննա Հակոբյանն ասաց՝ Սերժ եւ Ռիտա Սարգսյանները ու նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Օգտատերերից մեկն էլ հետաքրքրվեց՝ Աննա Հակոբյանը հասարակական աշխատանքով եւ բարեգործությամբ զբաղվելո՞ւ է: «Այո, առաջին հերթին մշակութային ոլորտի խնդիրներով, քանի որ  հանդիպել եմ ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպելու եմ նաև [նախկին նախագահի կնոջ]` տիկին Ռիտայի օգնականի  հետ՝ հասկանալու` ի՞նչ քայլեր են արվել այդ ոլորտում»,- պատասխանեց Աննա Հակոբյանը: