Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրահանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում։
Փաշինյանն ընդգծեց, որ Տուսկի հետ քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ հարցեր, մասնավորապես նա շնորհակալություն է հայտնել Տուսկին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կշռադատված դիրքորոշման եւ համանախագահների ջանքերին անվերապահ աջակցության համար, ինչպես նաեւ ԵՄ դիրքորոշման անսասանության վստահություն է հայտնել այդ հարցում։
Հիշեցնենք, որ Տուսկը Երեւան է ժամանել Բաքվից։