տուն Լուրեր Փաշինյանը չի հանդիպի բնապահպաններին․ ծանրաբեռնված աշխատում է

Փաշինյանը չի հանդիպի բնապահպաններին․ ծանրաբեռնված աշխատում է

106
0

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքողները կառավարության շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայից հայտնեցին, որ չեն հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մեզ տեղեկացրին, որ այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանրաբեռնված աշխատում է։ Խոստացան, որ մոտ օրերս անպայան մեզ հետ հանդիպում կկազմակերպվի։ Մենք ընդունում ենք առաջարկը և թույլ ենք տալիս, որ վարչապետը զբաղվի իր գործով, շարունակի աշխատել»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը ակցիայի մասնակիցներին ասել էր, որ կփորձի կազմակերպել վարչապետի հետ հանդիպումը։