Նորագավիթի ավտոմաքսատուն այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ Հայաստանը կարող է դիմել ԵԱՏՄ գործընկերներին, որպեսզի հնարավորություն ստանա երկարացնել այլ երկրներից մեքենաներն էժան ներկրելու ժամկետները։
«Ամեն օր ասում ենք՝ վա՜յ, խցանումները, հետո էլ ասում ենք՝ վա՜յ, վթարները։ Հայաստանը ի՞նչ, մեքենաների գերեզմանո՞ց է»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի ցանկանում ներկրումների ծավալը կրճատել, ուզում է մեքենաների պարկը թարմանա: