ՀՀ զինված ուժերում ծառայող բազմաթիվ սպաներ կան, ովքեր կարող էին զբաղեցնել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, այդ թվում` գլխավոր շտաբում, բայց այդ պաշտոնը կարող էր զբաղեցնել միայն մեկ մարդ: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը:
«Զինված ուժերում բազմաթիվ սպաներ կային, ովքեր կարող էին այդ պաշտոնը զբաղեցնել, այդ թվում նաեւ` զինված ուժերի գլխավոր շտաբում, բայց այդ պաշտոնը կարող է զբաղեցնել մեկ անձ, եւ իմ ընտրությունը կանգ է առել Արտակ Դավթյանի վրա՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, եւ այդ գործոններից ամենեւին էլ երկրորդական չէ Արտակ Դավթյանի նվիրված, հետեւողական եւ ազնիվ ծառայությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում է նշանակվել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ: