Ռուս լրագրողներից մեկն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ արդյոք նմանություն չկա Վենեսուելայի քաղաքական գործընթացների հետ: Մասնավորապես, արդյոք Փաշինյանն իրեն չի նմանեցնում Վենեսուելայի ընդդիմադիր գործչին, որին մի շարք երկրներ ընդունում են որպես Վենեսուելայի նախագահի: «Ո՛չ մի նմանություն չկա, քանի որ մեզ մոտ, բարեբախտաբար, բախումներ, զոհեր չեն եղել հեղափոխության օրերին, իսկ Վենեսուելայում. ցավոք, կան զոհեր: Այն գործընթացը, որը եղավ Հայաստանում, ամբողջությամբ, 100 տոկոսով համապատասխանում էր Հայաստանի Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգին»,- պատասխանեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հետեւում է Վենեսուելայում կատարվող գործընթացներին: «Պետք է հասկանալ՝ ինչքանով է գործընթացը համապատասխանում Վենեսուելայի Սահմանադրությանը»,- ասաց ՀՀ վարչապետը: