Նախորդ շաբաթ Փարիզում իսլամիստների կողմից կատարված սպանություններն ու երեկ Բելգիայում իրականացված հակաահաբեկչական գործողությունն ուղղակիորեն կապված չեն: France-Presse-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:
«Ենթադրում ենք, որ ուղղակի կապ չկա: Միակ կապն այն է, որ ահաբեկիչները փորձել են հարձակում կատարել մեր արժեքների, մեր քաղաքացիների վրա», — նշել է Վալսը:
Հիշեցնենք, որ հունվարի 7-9-ը Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններին զոհ էր գնացել 17 մարդ:
Երեկ էլ Բելգիայի Վարվյե քաղաքում ուժայինները հատուկ գործողություն են իրականացրել, որի արդյունքում ոչնչացվել է 2 իսլամիստ, մեկը ձերբակալվել է: Ընդհանուր առմամբ՝ թագավորությունում վերջին օրերին հակաահաբեկչական 12 գործողություն է իրականացվել: