տուն Լուրեր Փարիզում սկսվել է Ադրբեջանը բռնապետություն անվանած լրագրողների դատավարությունը

Փարիզում սկսվել է Ադրբեջանը բռնապետություն անվանած լրագրողների դատավարությունը

98
0

aliyev

Փարիզում նախօրեին սկսվել են Ադրբեջանի կառավարական ռեժիմը բռնապետություն անվանած երկու ֆրանսիացի լրագրողների՝ Էլիզ Լյուսեի և Լորեն Ռիչարդի դեմ հարուցված քրեական գործի դատական լսումները:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները դատավարության ժամանակ հանդես են գալու որպես լրագրողների շահերի պաշտպան: Միջազգային կազմակերպության պաշտոնական կայքը՝ Rfs.org-ը, դատական գործը որակել է որպես Ադրբեջանի կառավարության կողմից «իր գրաքննությունը Ֆրանսիա արտահանելու փորձ»:

Հայցը ներկայացվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Լրագրողները մեղադրվում են Ադրբեջանին հեղինակազրկելու մեջ:

2015-ին լրագրող Էլիզ Լյուսեն, խոսելով Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի մասին, Ադրբեջանը որակել էր որպես «աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը», իսկ Լորեն Ռիչարդն իր հերթին ևս Ադրբեջանը «բռնապետություն» էր անվանել, իսկ Ալիևին՝ «դիկտատոր»: