Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մշակույթի շուրջ հազար գործիչներ կոչ են արել խանգարել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Մարին Լե Պենին` հաղթելու ընտրությունների երկրորդ փուլում. հաղորդում է Parisien թերթը:
Ակցիային մասնակցել են դերասանուհի Սելին Սալետը, դաշնակահար Ալեքսանդր Տարոն, հումորիստ Քրիստոֆ Ալևեքը, բելգիացի հումորիստ Ալեքս Վիզորեքը, դերասան Ժան-Պիեռ Վինսենտը և այլք:
Մշակույթի գործիչները կոչ են արել ձայնը տալ նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմմանուել Մակրոնին: