Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեծ հանդիսավորությամբ տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 5 համերգ: Շանսոնյեն փարիզցիների և հյուրերի համար ներկայացրել է իր երգացանկի լավագույն երգերը:
Ուրբաթ օրն ավարտված մարթոնը հավաքել է շանսոնյեի հազարավոր երգրպագուներին: համերգը Կայացել է «Պալե դե Սփոր» պալատում:
Ազնավուրը անակնկալ էր նախապատրաստել համերգների ժամանակ: Նա մասնավորապես կատարել է «Կնոջս» երգը, որը նախկինում շատ հազվադեպ էր ներկայացնում: Հանդիսատեսին իսկական հիացմունք են պատճառել «Մահանալ սիրուց» և «Ինչպես են խոսում» երգերը: