տուն Լուրեր Փարիզում ցուցադրվել է առաջին թուրքական մարտական ինքնաթիռը

Փարիզում ցուցադրվել է առաջին թուրքական մարտական ինքնաթիռը

113
0

Թուրքիայում նախագծված առաջին մարտական ինքնաթիռը (TF-X) ներկայացվել է Փարիզում ընթացող 53-րդ միջազգային ավիացիոն տոնավաճառում։ Տոնավաճառին մասնակցել է 48 երկիր ներկայացնող 2381 ընկերություն։ Ցուցահանդեսը կշարունակվի երկու շաբաթ։

Ինքնաթիռի նախագիծը մշակել է Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը (TUSAŞ)։ Արտադրությունը կազմակերպվել է Գերմանիայում։ Առաջին թուրքական մարտական ինքնաթիռի արտաքին դիզայնում օգտագործվել են գորշագույն երանգներ։

Ինքնաթիռն ունի  երկու շարժիչ՝ յուրաքանչյուրը 20․000 ֆունտ հրման ուժով։ Թռիչքի բարձրությունը 55․000 ֆուտ է։ Առավելագույն թռիչքային զանգվածը 60․000 ֆունտ է։ Թուրքիայի օդուժն այդ ինքնաթիռով կհամալրվի  2020 թվականին։

Աղբյուրը` ermenihaber.am