Փարիզի իշխանությունները չեղյալ են հայտարարել հրավառությունները և կրճատել են տոնական միջոցառումները անվտանգության նկատառումներով:
Korrespondent-ի փոխանցմամբ՝ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն ասել է, որ որոշել են Նոր տարին զուսպ և համախմբված նշել:
Քաղաքապետն ասել է, որ զբոսաշրջիկները կարող են այցելել քաղաքի բոլոր հայտնի վայրերը, սակայն նախորդ տարիների նման տոնական շոուի ականատես չեն լինի։
Բացի այդ, սահմանափակվել է նաև ալկոհոլի վաճառքը։