տուն Քաղաքական Միջազգային Փարիզում անհայտ անձը վրաերթի է ենթարկել կին ոստիկանին

Փարիզում անհայտ անձը վրաերթի է ենթարկել կին ոստիկանին

126
0

iiiiiiiiiiiiiiiii
Փարիզի կենտրոնում վարորդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել իր ծառայողական պարտականությունները կատարող կին ոստիկանին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նստավայրի հարևանությամբ:
Մեքենան դիմային մասով հարվածել է ոստիկանին, ինչից հետո անմիջապես հեռացել է դեպքի վայրից: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն վերջինիս մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Ֆրանսիական մամուլում շրջանառվում են վարկածներ, որ այս միջադեպը ուղիղ կապ ունի նախորդ շաբաթ Փարիզում տեղի ունեցած տխրահռչակ դեպքերի հետ:
Հիշեցնենք, որ Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները հունվարի 7-ին ներխուժել էին Փարիզի 11-րդ թաղամասում գտնվող Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատուն և կրակ բացել: Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, որից 2-ը՝ ոստիկան: Հարձակման պատճառ էին դարձել շաբաթաթերթում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: