տուն Լուրեր Փարիզում ահաբեկիչների խումբ է վնասազերծվել

Փարիզում ահաբեկիչների խումբ է վնասազերծվել

83
0

parisՓարիզի հյուսիսային շրջաններից մեկում ահաբեկչական խում է վնասազերծվել՝ երեք տղամարդ և մեկ կին։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները ձերբակալվածներից երկուսը թուրքական ծագմամբ ֆրանսիացի եղբայրներ են։ Ձերբակաված աղջկա անունը չի հրապարակվում, իսկ չորրորդ կասկածյալը Յուսեֆ անունով 28-ամյա ֆրանցիացի է, որի մասին ահաբեկչական ծառայությունները տվյալներ ունեն։ Վերջինս մի քանի տարի առաջ փորձել է մեկնել Սիրիա ջիհադի, սակայն ձերբակալվել է և բանտարկվել։ Նշված Յուսեֆը ձերբակալված աղջկա ընկերն է։ Խուզարկության ընթացքում խմբի մոտ հայտնաբերվել են փամփուշտներ, ազդանշանային ատրճանակ, հիշողության քարթեր և սեյֆ։