Ֆրանսիայի մայրաքաղաքում արգելել են մարտաֆիլմերի նկարահանումները, որոնցում ներգրավված են լինելու դերասաններ զինվորականների, ոստիկանների կամ անվտանգության ուժերի համազգեստով։ Նման որոշում է կայացվել հունվարին Փարիզում տեղի ուենցած ահաբեկչություններից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակ կտևի այդ արգելքը։
Փարիզը մարտաֆիլմերի նկարահանման սիրելի վայրերից է ռեժիսորների համար, և առայժմ հայտնի չէ արդեն նկարահանվող ֆիլմերի ռեժիսորների արձագանքն այս արգելքին։