Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն հայտարարել է, որ քաղաքապետարանը 50 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, որը տուժել է հրդեհից: Այդ մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ Իլ դը Ֆրանս տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը հայտարարել է, որ տարածաշրջանը՝ որպես արտակարգ օգնություն 10 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:
Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել է տաճարի սայրաձողը, կրակով էր բռնվել կրող կառուցվածքը: Հրդեհաշիջմանը ներգրավվել էր մոտավորապես 400 հրշեջ: Figaro թերթը՝ հղում անելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, հայտնել է հրդեհի մարման մասին: Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ պատահարը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: