Աթենքի բնակարաններից մեկում, որտեղ բնակվել է նախորդ տարի Փարիզում իրականացված ահաբեկչությունների կազմակերպիչներից Աբդելհամիդ Աբաաուդը, հայտնաբերվել է Բրյուսելի օդանավակայանի քարտեզը, հաղորդում է LifeNews-ը:
Հիշեցնենք, որ Փարիզում 2015 թվականի նոյեմբերի 13-ին իրականացված ահաբեկչությունների շարքի հետևանքով զոհվել էր ավելի քան 130 մարդ։ Աբդելհամիդ Աբաաուդը սպանվել է ահաբեկչություններից օրեր անց` ոստիկանական հատուկ գործողության ընթացքում:
Օրերս էլ Բրյուսելի մետրոյում և օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել է ավելի քան 30 մարդ: