Փարիզը կարող է դառնալ 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերն ընդունող մայրաքաղաք։ Այս մասին գրում է Le Figaro-ն։
Ֆրանսիայի մայրաքաղաքի իշխանություններն անցկացնում են քննարկումներ, որոնց արդյունքներով այս տարվա հունիսին կկայացվի որոշում՝ պայքարել 2024 թվականի Խաղերի համար, թե ոչ։ Ներկայում ամենակարևոր հարց է համարվում Փարիզի տնտեսության համար այդ խաղերի նպատակահարմարությունն ու եկամտաբերությունը։
Եթե դրական որոշում կայացվի՝ քաղաքային իշխանությունները մարզական իշխանությունների հետ համատեղ կուսումնասիրեն Փարիզի մարզական ենթակառուցվածքները։