տուն Լուրեր Փարիզը հեղեղման վտանգի տակ է

Փարիզը հեղեղման վտանգի տակ է

93
0

sena pariՓարիզում հայտարարվել է տագնապ` կապված ջրհեղեղի հնարավոր վտանգի հետ: Ֆրանսիայի մայրաքաղաքի միջով հոսող Սեն գետը, վերջին 4 օրերին անդադար տեղացած անձրեւի պատճառով հնարավոր է դուրս գա իր ափերից:

Արդեն իսկ Փարիզ-Բորդո ավտոճանապարհն ու երկաթգիծը լցվել են ջրով, նույնը տեղի է ունեցել Մեց քաղաքում: Իսկ Փարիզից 110 կմ հարավ գտնվող Մոնտարժի քաղաքում մի շարք դպրոցներ եւ ծերանոցներ էվակուացվել են:

Ֆրանսիական ազգային մետեոբյուրոյից հայտնում են, որ այս մայիսը վերջին 150 տարիների ընթացքում ամենատեղումնայինն էր Ֆրանսիայի պատմության մեջ:

Իսկ Սեն գետի ջրի մակարդակը արդեն իսկ հասել է 5,6 մետրի, այն պարագայում, երբ 6 մետրի հասնելու դեպքում, Սենի ջրերն իրենց տակ կառնեն որոշ էլեկտրական կայաններ:

Ի դեպ, Սենի ջրերի ամենաբարձր մակարդակը գրանցվել է 8,6 մետր` 1910-ին: