Փարիզի բնակիչների աշխատանքային շաբաթը ճանաչվել է ամենակարճն աշխարհում, գրում է The Telegraph պարբերականը:
Շվեյցարական UBS բանկի իրականացրած հետազոտության արդյունքներով` փարիզցիները շաբաթական միջինն աշխատում են 30,84 ժամ, ինչն աշխարհի խոշորագույն քաղաքներում ամենափոքր ցուցանիշն է:
Երկրորդ տեղում է ֆրանսիական Լիոնը, որի բնակիչները շաբաթվա մեջ աշխատում են 31,36 ժամ: Մոսկվան զբաղեցրել է երրորդ հորիզոնականը` շաբաթական 31,66 աշխատանքային ժամ:
Նշվում է, որ ամենաերկար աշխատանքային շաբաթը գրանցվել է Հոնկոնգում, ուր մարդիկ աշխատում են շաբաթական ավելի քան 50 ժամ: Ի դեպ, տարբեր երկրներում անցկացված հարցումների համաձայն` 10 գործատուներից 6-ը նշել է, որ աշխատանքային օրը 8 ժամից մինչև 6 ժամ կրճատելն ավելի օգտակար կլինի բիզնեսի համար և կբարձրացնի մարդկանց աշխատանքի արդյունավետությունը: