ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ կայացած հերթական ոլորտային խորհրդակցությունը վերաբերում էր աղետի գոտու բնակապահովման հիմնահարցերին, այս համատեքստում՝ 2016 թվականի անելիքներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,ոլորտի պատասխանատուները զեկուցել են, որ ՀՀ 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N1555-Ն որոշման և ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի հանձնարարականների համաձայն՝ 2016թ. մարտի 3-ին ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանի քների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ըստ այդմ, 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված է 1 մլրդ 849 մլն 525 հազար ՀՀ դրամ, որի շրջանակներում կլուծվի մոտ 287 ընտանիքի բնակարանային խնդիր:
Միաժամանակ, նախարարն առաջարկել է ֆինանսական աջակցության համատեքստում մոտեցումներ ներկայացնել Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացված ծրագրերի շրջանակներում կիսակառույց բնակելի տների շինաշխատանքների վերաբերյալ: