տուն Լուրեր Պետծառայողների կողմից 3-րդ փուլի բնակարանների ձեռքբերման համար հայտերի ընդունման վերջնաժամկետը հաստատվել է

Պետծառայողների կողմից 3-րդ փուլի բնակարանների ձեռքբերման համար հայտերի ընդունման վերջնաժամկետը հաստատվել է

145
0

 

shenq

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով 2017 թվականի մարտի 17-ը սահմանվել է Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ:

Հրամանով դիմում-հայտերի  ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի մարտի 17-ը, իսկ գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետն է` մարտի 24-ը:

Դիմում-հայտերի, ինչպես նաեւ գերատեսչական տեղեկանքի ձեւերին հնարավոր է ծանոթանալ այցելելով հետեւյալ հղումով` http://minurban.am/lows/files/Scan%2005-N.pdf:

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1209-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը (http://minurban.am/lows/files/1209k.voroshum.pdf):

Կառավարության վերոնշյալ որոշմամբ` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում եւ ղեկավարում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն:

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի սպասարկումն իրականացվելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետեւյալ մասնաճյուղերի միջոցով:

ՀՀ Մասնաճյուղ Հասցե Աշխատանքային ժամեր

1 Արաբկիր Կոմիտասի 41 Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45

Շաբաթ` 10:00-14:00

2 Կասկադ Թամանյան 1 տարածք 70 Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45

Շաբաթ-կիրակի` 11:15-19:45

3 Կենտրոն Պուշկինի 21/1 Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45

4 Կոմիտաս Կոմիտասի 30 Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45

5 ՀՍՎ (գլխամաս) Գր. Լուսավորչի 13 Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45