տուն Լուրեր Պետրոս Ղազարյանը հաստատել է, որ նշանակվել է Հ1-ի լրատվականի տնօրեն

Պետրոս Ղազարյանը հաստատել է, որ նշանակվել է Հ1-ի լրատվականի տնօրեն

174
0

Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական բլոկի տնօրեն է նշանակվել վերջերս «Կենտրոն» հեռուստաընկերությունից  Հ1 տեղափոխված Պետրոս Ղազարյանը:

Մամուլում տարածվող լուրերի իսկությունը ճշտելու նպատաով կապ հաստատեցինք Ղազարյանի հետ, ով նշեց, որ ինքը նշանակվել է տնօրեն:

Հիշեցնենք, որ Հ1-ի լրատվականը ղեկավարում էր Վահագն Թևոսյանը, ով արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքից որպես պատգամավորի թեկնածու: Քարոզարշավի ժամանակ Թևոսյանը գնաց արձակուրդ, իսկ  ընտրություններից հետո հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ իր սկզբունքներին դեմ է հարելով որևէ քաղաքական ուժի ղեկավարել լրատվական ծառայություն: