«Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը հաջորդ մրցաշրջանից առաջ կնշանակվի թիմի նոր ավագ, հաղորդում է Armsport.am-ը:
«Զինագործների» շարքերում տպավորված են նրանով, թե ինչպես չեխ ֆուտբոլիստը «Չելսիից» տեղափոխվելուց հետո հարմարվեց նոր թիմին:
Չեխը դարձել է լոնդոնցիների առաջատարներից մեկը և երկրպագուների կողմից ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ, ուստի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որոշել է նրան հանձնել ավագի թևկապը:
Այդ որոշման օգտին է խոսում նաև դարպասապահի` 5 լեզու տիրապետելու փաստը, ինչի շնորհիվ նա կարողանում է թիմի բոլոր պաշտպաների հետ խոսել նրանց հարազատ լեզվով: