Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ անհնար է մեր և թուրքական կողմի շահերը. կամ մենք, կամ նրանք:
«Նրանց գոյությունը պայմանավորված է մեր չգոյությամբ, եթե լինելու հզոր ու զարգացող թուրքական կոալիցիա, ուրեմն չպետք է լինի հայկական պետություն»,- ասաց Ազատ Արշակյանն ու նշեց` հայկական պետության մասին խոսելով՝ մահացու ծրագիր ենք առաջարկում թուրքական պետության համար:
Ազատ Արշակյանի խոսքերով՝ հատուցումը պետք է շատ թանկ լինի:
«Պետք շատ թանկ լինի հատուցումը, ցավոտ, որը կարող է լինել և ռազմական, և քաղաքական: Այնպես չի, որ իրենք մի ուղղաթիռ խփեցին, մենք էլ մեկը խփենք, իրենք 3 զինվոր խփեցին, մենք էլ 3 խփենք: Պետք է մեր հարվածը շատ ցավոտ լինի, պետք է փոխհատուցում լինի, որ մենք մխիթարվենք, ի վերջո կա զոհվածների հարազատների խնդիրը»,- ասաց Ազատ Արշակյանը:
Ազատ Արշակյանն, անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին, նշեց, որ վերջիններս չեն կարող պատերազմի կոչ անել:
«Հենց միջազգային հանրությունը հայտարարի, որ Ադրբեջանը սխալ է արել, հայերն իրավունք ունեն համարժեք պատասխան տալ, ապա դա կնշանակի, որ պատերազմը սկսվում է»,- եզրափակեց Ազատ Արշակյանն ու նշեց նաև, որ Մինսկի խումբը համարում է հայանպաստ կառույց, որը պաշտպանում է ԼՂՀ շահերը: