տուն Լուրեր «Պետք լինի, էլի կհայհոյեմ». Առաքել Մովսիսյան

«Պետք լինի, էլի կհայհոյեմ». Առաքել Մովսիսյան

78
0

Shmays

Հլը էս երկրում չկա ոչ մեկը, ով ուզենա ժամկետ դնի պետության վրա։ Պետությունը մեկն ա: Այս մասին այսօր  Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (մականունըˋ Շմայս):

«Ընդդիմությունը պետության հետ չի կարա պահանջներով խոսա»,-ասաց Մովսիսյանը:

Լրագրողների այն հարցին, թե ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և կուսակցությանը համարո՞ւմ է  ընդդիմադիր, ՀՀԿ-ական  պատգամավորը ասաց.

«Ինքը առաջուց էլ պետության համար ընդդիմություն է եղել, և ես նորմալ եմ գնահատում դա։ Ընդդիմությունը պետք ա։ Ես չեմ լսել, որ իրանք իշխանափոխություն են ուզում։ Նույն Ծառուկյան Գագոն երբեք չի ասել իշխանափոխություն»:

Պատգամավորը, անդրադառնալով նաև մարզային այցելության ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթին, ասաց. «Անունն ինչ ա, Արամ Մանուկյան ա ինչ ա, որ նախագահի հասցեով… Դա նշանակում ա, որ նա իր տունն էլ ա էտ ձև կարգավորում, քֆուր ա տալիս, հայհոյանք ա անում միտինգ ժամանակ։ Ով որ նախագահին քֆուր ա տալիս, նրանք սրբություն չունեն»։

Լրագրողների այն դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ խորհրդարանում նույնպես հայհոյանքներ են հնչեցնում, նա պատասխանեց. «Պետք լինի, էլի կհայհոյեմ, ես թաքուն չեմ անում այդ ամեն ինչը։ Ես անհատին եմ հայհոյում, իսկ երկրի դրոշին, հիմնին, նախագահին հայհոյողին ես համարում եմ դավաճան»: