տուն Քաղաքական Միջազգային Պետք է ճշմարտությունն ասել Պուտինի երեսին. Արմեն Ջիգարխանյան

Պետք է ճշմարտությունն ասել Պուտինի երեսին. Արմեն Ջիգարխանյան

132
0

4ef1352db54e68db45d627ec57493357

Ճանաչված հայ դերասան Արմեն Ջիգարխանյանը հարցազրույց է տվել GORDON հրատարակչության լրագրողին եւ արտահայտվել է ՌԴ նախագահ Պուտինի մասին։

— Օրերս Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն էր։ Ի՞նչ կմաղթեիք նրան։

— Թող ողջ եւ առողջ լինի։ Իսկ Ռուսաստանը թող մի քիչ մեր ուզածից ավելի լավ լինի։ Եթե մենք անասուն չենք, այլ մարդ ենք, ապա մեր մեջ կգտնենք տղամարդկություն… (դադար)։

— … տղամարդկություն, որպեսզի՞…

— … Ասել նրա երեսին ճշմարտությունը։ Երկու-երեք տարի առաջ նկարահանվում էի Նուրսուլթան Նազարբաեւի մասին պատմող ֆիլմում (Ղազախստանի նախագահը 1991թ առ այսօր,- խմբ. ) եւ հանդիպեցի Վ. Պուտնի հետ։ Ես նրան ասացի. «Ռուսաստանը վատ երկիր է, որովհետեւ Դուք միայնակ ենք այն ղեկավարում»։ Մեջս լկտիություն գտա այդ ասելու։

Պուտինը պետության ղեկավար է, բայց բացի նրա կարծիքից,  գոյություն ունի երկրորդը, երրորդը, նույնիսկ չորրորդը։ Իսկ այսօր, ստացվում է, որ մենք բոլորս, ներեցեք կոպտությանս համար, դարձել ենք խեցգետին եւ կրկնում ենք՝ թող Պուտինը լավը լինի։ Բայց նա չի կարող, դրա համար նրա երեսին պետք է ճշմարտությունն ասել։ Չէ՞ որ մենք ենք նրան ընտրել ղեկավարելու երկիրը, նշանակում է պետք է նաեւ նրանից պահանջենք, թե՝ այ սա մի վաճառեք, իսկ այ այն եկեք գնենք։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ։