Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունվեց տեղաբաշխում կատարել բյուջետային եռամսյակային հատկացումներում՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված ծախսային հոդվածի տարեկան գումարից 60 մլն դրամը տեղափոխելով առաջին կիսամյակ։
Հովիկ Աբրահամյանն առանձնացրեց այն հանգամանքը, որ կառավարության գործուղումների թիվը պետք է կրճատել։
«Իհարկե պետք է քննարկենք, և որը կարևոր է, պետք է անպայման գնան մեր պատվիրակությունները։ Բայց եթե կարևորությունն ավելի քիչ է, ուրեմն, իմ կարծիքով, մենք պետք է մերժենք»,-ասաց նա։