Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայազգի լրագրող Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է հայտարարությամբ: Այս մասին հաղորդում է Haber 7-ը:
Թուրքիայի գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ Դինքը ճանապարհ էր բացում թուրքերի և հայերի համատեղ ապագան կառուցելու համար: Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ հայերն ու թուրքերը պետք է բացեն իրենց սրտերի դռները ու քայլեն բարեկամության այն ճանապարհով, որով անցնում էր Դինքը:
«Պատերազմական պայմաններում իրականացված բռնի տեղահանության քաղաքականությունը՝ ներառյալ 1915-ը, անմարդկային հետևանքներ է ունեցել, և Թուրքիան կիսում է հայերը ցավը: Երկու ազգերի միջև կրկին հարաբերություններ կառուցելու համար համբերություն և վճռականություն պետք է հանդես բերել», — հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնելով, որ հայերն ու թուրքերը 800 տարվա համատեղ պատմական ուղի են անցել՝ Դավութօղլուն համոզմունք է հայտնել, որ առկա խնդիրների լուծման ուղիները պետք է կարողանալ միասնաբար գտնել: