«Հանրաքվեի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների քննարկման ընթացքում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ առաջարկությունների համատեղ փաթեթ են ներկայացրել, որը հնարավորություն կտար ավելի թափանցիկ դարձնել ընտրական գործընթացները, սակայն առաջարկների մեծ մասն իրենց համար անհասկանալի պատճառով չի ընդունվել:
ԲՀԿ ղեկավարը հորդորեց միջազգային կառույցներին հղում չանել. «Պետք չէ Վենետիկի հանձնաժողովը դարձնել սուրբ կով: Այո, նրանք ունեն որոշ վերապահումներ ընտրացուցակների հետ կապված, բայց եթե մենք հրապարակենք ընտրացուցակները և անցկացնենք ազատ ընտրություններ, Վենետիկի հանձնաժողովը դա կընդունի և հաստատ չի կախվի»: