տուն Լուրեր Պետք չէ պատմական առաջընթաց ակնկալել Փաշինյան-Ալիև հանդիպումից

Պետք չէ պատմական առաջընթաց ակնկալել Փաշինյան-Ալիև հանդիպումից

138
0

Սա ո՛չ հերթական է լինելու, ո՛չ էլ պետք է պատմական առաջընթաց ակնկալել։ Այս մասին Հյուսիսային պողոտայում Armlur-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Իլյամ Ալիև առաջիկա հանդիպմանը։

«Կարևոր է, քանի որ առաջին անգամ այս ֆորմատով կհանդիպեն Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Կարևոր հանդիպում է այն առումով, որ մենք վերջին ամիսներին որոշակի դիրքորոշումներ ենք հայտնել, և, ընդհանուր առմամբ, այս հետհեղափոխական Հայաստանի դիսկուրսների համատեքստում է նաև տեղի ունենում այս հանդիպումը։ Բայց պետք չէ սպասել, որ պատմական ինչ-որ արդյունք է գրանցվելու»,- նշեց նա։

Ռուբինյանը համոզմունք հայտնեց, որ միջազգային քաղաքականության մեջ ոչինչ մի օրում չի փոխվում,  և մեկքայլանոց իրադարձությունները շատ քիչ են կամ չկան։