տուն Քաղաքական Միջազգային Պետք չէ այդքան «դեբիլ» լինել․ Ավակովը դիմել է ուկրաինացի ազգայնականներին

Պետք չէ այդքան «դեբիլ» լինել․ Ավակովը դիմել է ուկրաինացի ազգայնականներին

110
0

1412066953_avakov_97c4e

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը դիմել է ուկրաինացի ծայրահեղականներին՝ կոչ անելով հիմարություններ չանել, քանի որ դա վնասում է երկրի միջազգային վարկին։ «Աջ սեկտոր» ազգայնական խմբավորումը վերջին շրջանում Յանուկովիչի ռեժիմի ներկայացուցիչներին նետում է աղբամանների մեջ՝ դրանով իր բողոքն արտահայտելով նախորդ տարիներին նրանց գործած ապօրինությունների նկատմամբ։

«Եվս մի զույգ շուֆրիչների կոտրված մի քանի քթեր, ինքնադատաստանի ենթարկված պիլիպիշիններ՝ և Եվրոպան երես կթեքի մեր հաղթանակած հեղափոխությունից։ Վախենամ՝ նաև Ամերիկան», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավակովը։ Նա կոչ է արել ազգայնականներին՝ ինքնադատաստանի չենթարկել մարդկանց ամբոխի տրամաբանոթւյամբ։

«Կընդունենք օրենքներ, ինչպիսին է վերջերս ընդունված լյուստրացիայի մասին օրենքը, կնշանակենք պատժի օրինական ժամկետներ և պատասխանատվության կենթարկենք քաղաքակիրթ և Ուկրաինային հարիր ձևով», — ասել է նա։