տուն Լուրեր Պետերբուրգում նախարարները քննարկվել են արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների խնդիրները

Պետերբուրգում նախարարները քննարկվել են արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների խնդիրները

92
0

ardar okՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում հանդիպել է ԵՏՄ անդամ երկրների` Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարներ Ալեքսանդր Կոնովալովի եւ Բերիկ Իմաշեւի հետ:

Հանդիպմանը քննարկվել են արդարադատության ոլորտում ԵՏՄ անդամ պետությունների համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են առաջիկայում համատեղ ծրագրերի նախագծման հնարավորություններին՝ առանձնացնելով առաջնահերթությունները:

Հանդիպմանն անդրադարձել են արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների աշխատանքային սահմանափակումների վերացման, ինչպես նաեւ ԵՏՄ տարածքում հաշվառման եւ անարգել աշխատելուն առնչվող հարցերին:

ՀՀ արդարադատության նախարարը կարեւորել է ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի առաջադիմական փորձի կիրառման հնարավորությունը՝ ոչ միայն ազատական օրենսդրության, այլեւ արդարադատության ոլորտում գործող էլեկտրոնային համակարգի առանձնահատկությունների կիրարկման հարցերում: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համատեղ ծրագրային քարտեզ ստեղծել, որով էլ հետագայում կիրականացվեն որոշակի ծրագրեր: