Նախնական տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետի պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկումից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քննիչնեչրը քրեական գործ են հարուցել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ սուպերմարկետի պայթյունից տուժածների թիվը հասել է 10-ի:
Պայթյունը տեղի է ունեցել խանութի պահեստում: Ըստ «Ֆոնտանկայի»՝ պայթյունը վնասել է դրամարկղերից մեկը: Տեղում աշխատում են ԱԻՆ 50 աշխատակից, ոստիկաններ: