տուն Լուրեր Պետդումա օրինագիծ են ներկայացրել թոշակառուներին միանվագ թոշակ վճարելու մասին

Պետդումա օրինագիծ են ներկայացրել թոշակառուներին միանվագ թոշակ վճարելու մասին

170
0

gg

Ռուսաստանի կառավարությունը Պետական դումա օրինագիծ է ներկայացրել` 2017 թ. հունվարին կենսաթոշակառուներին  5-հազարական ռուբլի միանվագ վճարելու մասին` հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՌԴ Դաշնային  ժողովի Պետական դումա  ներկայացնել «Կենսաթոշակառուներին միանվագ  վճարելու մասին» դաշնային  օրինագիծ»` նշված է հանձնարարության հաղորդագրությունում:

Օրինագծով նախատեսվում է 2017 թ.  հունվարին 5-հազարական ռուբլի միանվագ վճարել այն անձանց, որոնք մշտապես բնակվում են Ռուսաստանի տարածքում  և 2016 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են կենսաթոշակ ստացող: