տուն Լուրեր Պետբյուջեում նշված ցուցանիշներն իրագործելի են. տնտեսագետ

Պետբյուջեում նշված ցուցանիշներն իրագործելի են. տնտեսագետ

80
0

5a_

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կանխատեսմամբ` հաջորդ տարվա տնտեսական աճի միտումները կթուլանան` կապված տրանսֆերտների ծավալների նվազման հետ:

Տնտեսության ճյուղային մասով, ըստ տնտեսագետի, պետբյուջեում այնպիսի ցուցանիշներ են նախատեսված, որոնց իրագործումը հնարավոր է:

«Բոլորն էլ իրագործելի են, սակայն սրանցով տնտեսության զարգացում ապահովել, կարծում եմ, չի հաջողվի: Շինարարության ոլորտում ունենք որոշակի անկում, որը  շարունակվում է մի քանի տարի»,- նշեց նա:

Տնտեսագետը կիսում է կառավարության ներկայացուցիչների տեսակետը, թե 2015թ. պետական բյուջեի նախագիծը սոցիալական ուղղվածություն ունի: