ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիում այս պահին ընթացող մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև 1999թ-ին տեղի ունեցած դեպքի և հունվարի 12-ի ողբերգությանը: Համեմատական անցկացնելով՝ նշեց և կարևորեց հանգամանքը, թե ով է հայտանբերել և ձերբակալել տվյալ անձին. «1999թ-ին տվյալ անձը հայտնաբերվեց և ձերբակալվեց ՀՀ իրավապահների կողմից, այս հանգամանքը ամենակարևոր նշանակություն ունեցող հարցերից մեկն է»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Հարցին, թե ինչու են պաշտոնյանները դեպքի օրը հանդես եկան իրարամերժ հայտարարություններով՝ նշելով, որ կասկածյալը իր պատիժը կրելու է ՀՀ-ում, Գևորգ Կոստանյանն ասաց, որ պաշտոնյաններն իրավաբան չեն եղել, գուցե կարծիք ու մտահոգություն են հայտնել՝ որպես քաղաքացի. «Իրենք դիրքորոշում են արտահայտում, բայց միջազգային կարգավորումներ կան, որոնք պետք է հաշվի առնել», -ասաց դատախազն ու հավելեց, որ պաշտոնյանները պարտավոր չեն իմանալ ու տեղյակ լինել միջպետական պայմանագրերի բովանդակությանը: