Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը արդյունավետ է եղել ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եղել է շատ կառուցողական, շատ բաց տեսակետների փոխանակում ու ընթացիկ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների քննարկում»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը նաեւ նշել է , որ բանակցությունների ժամանակ չեն քննարկվել տնտեսական պատժամիջոցները․ «Պատժամիջոցները չեն քննարկվել, նախագահն ավանդաբար պատժամիջոցները չի քննարկում: Պատժամիջոցները հիշատակվել են, մասնավորապես, նրանց ներկայությունը մեր երկկողմ հարաբերություններին ավելացնում են խնդիրներ: Մերկելի կողմից քննարկվել են, սակայն պատժամիջոցները որպես այդպիսին խոսակցության առարկա չեն եղել»։