տուն Քաղաքական Միջազգային Պեսկովը մեկնաբանել է Forbes-ի «Պետպատվերի արքաները» հոդվածը

Պեսկովը մեկնաբանել է Forbes-ի «Պետպատվերի արքաները» հոդվածը

90
0

150508-dmitry-peskov-russia-mn-0345_c3b50df916ae9d69d3e55cb7c3d2cf53.nbcnews-fp-1200-800Կրեմլում ծանոթացել են Forbes ամսագրի «Պետպատվերի արքաները» հոդվածին, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ պետպատվերը ոչ թե կամայական գործընթաց է, այլ կարգավորված։ Այն իրականացվում է հստակ սահմանված կանոնների հիմքի վրա եւ օրենսդրությանը համապատասխան։

Պեսկովը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պետպատվերների գործընթացը վերահսկվում է համապատասխան կառույցների՝ դատախազության եւ իրավապահ մարմինների կողմից։

Նշենք, որ փետրվարի 25-ին Forbes-ը հրապարակել էր «Պետպատվերի արքաներ 2016» վարկանիշը, որի առաջատար հորիզոնականները զբաղեցրել էին Արկադի Ռոտենբերգը, Լեոնիդ Միխելսոնը եւ Գենադի Տիմչենկոն։