տուն Լուրեր Պեսկովը հերքել է Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները

Պեսկովը հերքել է Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները

71
0

Дмитрий Песков на пресс-конференции Владимира Путина

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն անընդունելի է  համարում Սիրիայում հոսպիտալի ռմբակոծման վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հնչեցվող մեղադրանքները, հաղորդում է TASS-ը:

«Կտրականապես մերժում ենք նման մեղադրանքները: Այսպիսի հայտարարությունները մեզ համար կտրականապես անընդունելի են: Ամեն անգամ նմանատիպ հայտարարություններ անողները ի վիճակի չեն լինում ապացուցել իրենց կողմից առաջ քաշված մեղադրանքները»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ սիրիական SOHR իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել էր Սիրիայում ռուսական ինքնաթիռների կողմից երկու դպրոցի, հոսպիտալի և հիվանդանոցի ռմբահարման մասին, ինչի հետևանքով զոհվել է մոտ 50 քաղաքացիական անձ:

Թուրքիան միջադեպի հետ կապված Ռուսաստանին մեղադրել է ռազմական հանցագործություն իրականացնելու մեջ: