ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է մի շարք ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, որ Սիրիայում ԻՊ-ի անդամները երկու ռուս զինվորականներ են պատանդ վերցրել. հաղորդում է Izvestia.ru-ն:
Նրա խոսքով՝ Մոսկվայում անհանգստացած են նրանց ճակատագրով, եթե նրանք իսկապես հայտնվել են ԻՊ-ի ահաբեկիչների ձեռքում:
«Իհարկե Մոսկվայում անհանգստացած են այդ քաղաքացիների ճակատագրով, եթե նրանք համարվում են ՌԴ քաղաքացիներ»,- ասել է Պեսկովը:
Պեսկովը նաև նշել է, որ այդ առումով պետք է հիմնվել ՌԴ ՊՆ պաշտոնական հայտարարության վրա: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հերքել էր այս մասին լուրերը: