տուն Լուրեր Պեսկովը՝ Պուտին-Խաչատուրով հանդիպման մասին

Պեսկովը՝ Պուտին-Խաչատուրով հանդիպման մասին

154
0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի կհանդիպի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հաղորդում է Ria.ru-ն:

«Նախագահը կընդունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին»,- ասել է Պեսկովը:

Ըստ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի՝ Յուրի Խաչատուրովը Պուտինին կտեղեկացնի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև կազմակերպության ներկայիս գործունեության մասին: