Պերուի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են դատի տալ Greenpeace կազմակերպության ակտիվիստներին, ովքեր Նասկայի գեոգլիֆների կողքին հսկայական գրություն էին տեղակայել: Ինչպես հաղորդում է BBC-ին, այդ գեոգլիֆները համաշխարհային մշակութային ժառանգության տարրեր են:
Ակտիվիստները թափանցել են արգելված տարածք՝ տեղադրելով հսկայական գրություն, որը կոչ է անում օգտագործել վերականգնվող աղբյուրների էներգիան: Greenpeace-ի մամլո քարտուղարի խոսքերով՝ հետաքննությունը վերաբերվելու է հենց կազմակերպությանը, իսկ դրա ակտիվիստներին ոչինչ չի սպառնում:
Պերույի մշակույթի փոխնախարար Լուիս Կաստիլոն հայտարարել է, որ իր երկիրը դատական հայց է ներկայացնելու «ճարտարապետական հուշարձանի վրա հարձակվելու» մեղադրանքով: Նա նշել է, որ Նասկայի գեոգլիֆները չափազանց խոցելի են: