տուն Լուրեր Պերմյակովի ոչ թե «հանձնելու», այլ «փոխանցելու» խնդիր է դրված. Ստեփան Գրիգորյան

Պերմյակովի ոչ թե «հանձնելու», այլ «փոխանցելու» խնդիր է դրված. Ստեփան Գրիգորյան

118
0

S_grigoryan

Ոստիկանության ղեկավարներից մեկի երեկվա ելույթը լսելով` Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը ցնցված է:

«Բոլոր այդ դեպքերին ու երևույթներին, որ տեսանք հունվարին, ես նայում եմ միշտ անվտանգության տեսանկյունից: Գյումրիի այդ դեպքը լուրջ, մասշտաբային դեպք էր, որը ցնցեց հասարակությանը: Բայց ես շատ զարմացած էի, երբ լսեցի Պերմյակովի նկատմամբ հայհոյանք. ո՞վ ասեց, որ նա է եղել սպանողը կամ որ նա միայնակ է եղել»:

Ստեփան Գրիգորյանն անդրադարձավ հայտարարությունը, թե ինչը նշանակություն չունի, թե ով նրան բռնեց:

«Դա նշանակում է, որ ցանկացած այլ երկրի զինված ուժեր կարող են մեր երկրում հանցագործի ձերբակալե՞լ: Նույնիսկ դեբիլի համար պարզ է, որ չի կարող մի մարդը երեք սենյակում միաժամանակ սպանել մարդկանց: Իսկ ովքե՞ր էին մյուսները: Հիմա նրանք ռազմաբազայի՞ց են, թե` ոչ: Սարսափում եմ այն մտքից, որ իրենք ազատության մեջ են»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:

Վերջինը հարց է ուղղում հայ իրավապահներին` ո՞վ հանձնեց Պերմյակովին ռուս իրավապահներին:

«Երեկ ես լսեցի, որ մերոնք անգամ չեն ուզում հարցաքննել Պերմյակովին: Ես համոզված չեմ, որ հայկական կողմը լիարժեք չի մասնակցում գործի քննությանը: Գյումրիի դեպքը ցույց տվեց մեր խոցելիությունը: Այնտեղից, որտեղից մենք հարված չէինք սպասում՝ ստացանք: Ու հիմա, ոչ թե պետք է հարաբերություններ խզել, այլ պետք է գոնե ուսումնասիրենք ու հասկանանք պատճառը»,- ասաց նա:

Գրիգորյանի համոզմամբ` Պերմյակովի ոչ թե «հանձնելու», այլ «փոխանցելու» խնդիր է դրված: Միգուցե ՀՀ իշխանությունը մտածում է, որ Հայաստանը Ռուսաստա՞ն է՝ դա այլ խնդիր է: