ՀՀ նախագահի արձագանքը Գյումրիում կատարված զարհուրելի հանցագործությանն ադեկվատ էր,- նման կարծիք հայտնեցազգագրագետ Հրանուշ Խառատյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Սոցիալական տիրույթը լցվեց հայտարություններով, որ ռուսատյացություն չպետք է լինի, հանցագործի ազգային պատկանելությունը կարևոր չէ, որն անտեղին է, քանի որ բոլորը գիտեին, որ հանցագործը ազգային պատկանելություն չունի: Իսկ նրա ազգային պատկալելիությունը և բազայի Գյումրիում գտնվելը օբյեկտիվ իրականություն է: Նման հայտարարությունները դարձան զարգացումների լեյտմոտիվը և թելադրեցին զարգացման հետագա ընթացքը: Ի վերջո սա բերեց հարցի քաղաքականցման: Ցավոք, քաղաքական ընդվզման դաշտը ավելի սադրանքային էր»,- իր խոսքում ասաց Խառատյանը:
Նրա խոսքով` երեկ, երբ Պուտինը զանգահարեց Սերժ Սարգսյանին, արդեն պարզ դարձավ, որ Պերմյակովի գործը կքննվի Ռուսաստանում: Նա պարզ ասաց, որ հանցագործը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ:
«Պարզ է և հասկանալի, որ Պուտինը նման հայտարարություն կարող էր անել միայն Ռուսաստանի համար: Նա Հայաստանի մասին նման հայտարարություն անել չէր կարող»,- ասաց ազգագրագետը: