տուն Լուրեր «Պերմյակովը դողում էր, քիչ մնաց լաց լիներ». Սահմանապահի ցուցմունքը. aravot.am

«Պերմյակովը դողում էր, քիչ մնաց լաց լիներ». Սահմանապահի ցուցմունքը. aravot.am

110
0

permyakov

Գյումրիի 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Քիչ առաջ դատարանը լսեց  Վալերի Պերմյակովի ձերբակալությանը անմիջականորեն մասնակցություն ունեցած Ստյոպա Սումբուլյանին, որը սահմանապահ զորքերում զինծառայող է: Վկան ասաց, որ հունվարի 13-ին կապիտան Խաչատրյանի հետ անցել է ծառայության Բայանդուրի ուղեկալում: Իրեն ժամը 5-ին հրահանգել են բարձրանալ դիտարկման վայր: 2015թ. հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Սումբուլյանը բարձրացել է դիտարկման աշտարակ, 5 րոպե անց նկատել լապտերի լույս, զեկուցել է կապիտան Խաչատրյանին: Վերջինս հարցրել է՝ ո՞վ է, այնուհետ Սումբուլյանին հրահանգել է լիցքավորել ատրճանակը, զենքը պահել է իրենց մոտեցած անձի վրա, հետո օգնության է եկել ծառայակիցներից մեկը, կապել են տվյալ անձի ձեռքերն ու ոտքերը: Վկայի ցուցմունքով՝ խուզարկել են նրան, մոտից հայտնաբերել 3 հեռախոս, մի քիչ փող՝ մի քանի հարյուր ռուբլի եւ կրակայրիչ: Այնուհետ ժամանել է օպերատիվ խումբը, նրան դրել են «ՈՒԱԶ» ավտոմեքենայի մեջ եւ տարել Ախուրիկի կողմը: Ըստ վկա Սումբուլյանի՝ մոտ 40 րոպե անց եկել են ոստիկանները: Ավետիսյանների փաստաբանները վկայից հետաքրքրվեցին, թե երբ լապտերը պահեցիր վրան, ինչի՞ց հասկացար, որ Պերմյակովն է, հատկապես երբ վերջինս քաղաքացիական  հագուստով էր: Փաստաբան Լուսինե Սահակյանը հարցրեց՝ «դատարանում ասացիք, որ չեք ճանաչում ամբաստանյալին, այնտեղ ինչպե՞ս ճանաչեցիք»: Վկան, այս հարցին ի պատասխան, մի քանի անգամ նշեց, որ ինքը նախորդ օրը հեռուստատեսությամբ է լսել վերջինիս մասին ու այդպես է ճանաչել: Լուսինե Սահակյանի հարցին՝ «ձեզ նախորդ օրը նկա՞ր էին ցույց տվել ու ասել, թե սա է հանցագործության մեջ կասկածվողը», վկա Սումբուլյանն ասաց, որ նկար ցույց չեն տվել, պարզապես լսել է նրա մասին: Վկայի ցուցմունքից պարզվեց, որ ուղեկալը մշտական հսկողության տակ չի եղել: Այդ պահին արտակարգ ռեժիմ է հայտարարված եղել: Թե ինչու էր արտակարգ ռեժիմ հայտարարված,  նա այդ հարցի պատասխանը չուներ: Ավետիսյանների շահերը պաշտպանող Արթուր Սաքունցի այն հարցին, թե որպես սահմանապահի՝ ձեր մոտ չկա՞ր այն տպավորությունը, թե նպատակ կար ինչ-որ մեկի գործողությունը կանխելու. Պերմյակովն է անցնելու այստեղից, գնանք բռնենք, վկան ասաց, որ հրամանատարն է որոշել՝ ով որտեղ պետք է հսկողություն իրականացնի: Վկա Սումբուլյանը նաեւ ասաց, որ Պերմյակովը այնպիսի շորերով էր, որ հազիվ կարողանար դիմանալ պոմպակայանի տարածքում. զինվորական հագուստով  հազիվ կարելի է 6 ժամ դիմանալ: Դա նշանակում է, որ Պերմյակովը մոտ 1 ժամ է գտնվել այդ ուղեկալի տարածքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝aravot.am