19-ամյա Վալերի Պերմյակովը, ով Գյումրիում գնդակահարել էր 7 հոգանոց ընտանիք, Չիտայում զինծառայության ժամանակ պառկած է եղել զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժնում: Բժիշկները նրա մոտ լուրջ շեղումներ են նկատել վարքի մեջ: Ներկայում քննիչները պարզում են, թե ինչպես է ժամկետային զինծառայողը հայտնվել 102-րդ ռազմաբազայում:
Պերմյակովը մինչև դեկտեմբերի 3-ը ծառայել է Չիտայում, և հայտնի չէ, թե ինչու են տեղի զինվորականները թաքցրել, որ մինչև հունիս ամիսը նա պառկած է եղել հոգեբուժական բաժանմունքում: Հիմա զինվորականներին մեղադրում են անփութության մեջ, որը ողբերգության պատճառ է դարձել: Կասկածյալի կարգավիճակով են Բալեյ քաղաքի զինկոմիսար Ալեքսանդր Լոգինովսկին, ինչպես նաև տեղի զինվորական զորամասի հրամանատարը: Քննիչները կարծում են, որ զինվորական կոմիսարիատը կարող էր նրա բնութագիրը չկցել գործին, որպեսզի նրան զորակոչեին բանակ:
Լոգինովսկին պնդում է, որ Պերմյակովը պիտանի է եղել ծառայության համար: Բուժվելուց հետո նա ամիսը մեկ անգամ բուժզննում է անցել նույն բաժանմունքում, և պիտանի է համարվել զինվորական ծառայությունը շարունակելու համար: Երբ Գյումրիից նրա տեղափոխության հայտն է եկել, բժիշկները չեն նշել, որ Պերմյակովը պառկած է եղել հոգեբուժական բաժանմունքում:
Չնայած հարուցված քրեական գործերին, Չիտայի պաշտոնյաները մնում են իրենց պաշտոններում և սպասում դատական նիստին: